Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 70
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և 70 հոդվածի 5-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով        կողմ,       դեմ,       ձեռնպահ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի քննարկման, հաստատման և վերանայման ընթացակարգի մասին» թիվ 69(Ն) որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրի ու 1-ին կետի և հավելվածի մեջ «քաղաքային համայնքի զարգացման քառամյա» բառերը փոխարինել «համայնքի զարգացման» բառերով, «քառամյա» բառը հանել.
2) որոշման ու հավեվածի մեջ «քաղաքապետարան» և «քաղաքապետ» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «համայնքապետարան» և «համայնքի ղեկավար» բառերով բոլոր հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի բյուջեի նախագծի քննարկման և հաստատման, բյուջեի վերանայման, կատարման վերահսկողության, հաշվետվությունների քննարկման և հաստատման ընթացակարգի մասին» թիվ 70(Ն) և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի կառավարման և ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատման կարգի մասին» թիվ 71(Ն) որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշումների վերնագրերի ու 1-ին կետերի և հավելվածների մեջ «քաղաքային» բառերը հանել.
2) որոշումների և հավելվածների մեջ «քաղաքապետարան» ու «քաղաքապետ» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «համայնքապետարան» և «համայնքի ղեկավար» բառերով բոլոր հոլովաձևերով:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(10.81 Կբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner