Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի ա) և բ) ենթակետերով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմը հաստատելու մասին» թիվ 83(Ա) որոշումը: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|