Այսօր: Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2019թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 798
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ինչպե՞ս ընդունել երեխային Համայնքային ենթակայության Սիսիանի համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ

1. Երեխային համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1.Ծնողի դիմում՝ուղղված մանկապարտեզի տնօրենին,

2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն

3.Տեղեկանք հիվանդանոցից

4.Երեխայի լուսանկար 3x4 չափի

5.Բնակարանային և կոմունալ ծառայությունից տեղեկանք՝ բնակության վայրի մասին

6.Ծնողի անձնագրի պատճեն:

Սիսիանի թիվ 1,2,3 և 4 ՆՈՒՀ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը կազմում է չորս հազար հինգ հարյուր դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ, Աղիտու, Դարբաս, Ույծ, Աշոտավան, Շաղատ, Նորավան, Անգեղակոթ, Շաքի բնակավայրերի նախադպրոցական հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը չորս հազար դրամ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Հացավան, Բնունիս, Տորունիք և Թասիկ բնակավայրերում «Այլընտրանքային նախադպրոցական ծառայություն Սյունիքի մարզի փոքր համայնքներում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի գրասենյակին կից «Քայլ առ քայլ» ԲՀ-ի կողմից և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Տոլորս բնակավայրում Վորլդ Վիժն կազմակերպության կողմից ստեղծված խմբեր հաճախող երեխաների ամսական վարձավճարը՝ անվճար:

Թիվ 1 մանկապարտեզ /հասցե- Սիսական 17,էլ.հասցե –sisianitiv1m@ mail.ru/

Թիվ 2 մանկապարտեզ /հասցե՝Սպանդարյան 82,էլ.հասցե –tiv2sisian@mail.ru/

Թիվ 3 մանկապարտեզ /հասցե-Շիրվանզադե 4Ա,էլ. հասցե sisianitiv3nuh@mail.ru

Թիվ 4 մանկապարտեզ /հասցե-Որոտան 3Ա,էլ.հասցե tiv4@mail.ru/

2. Երեխային համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից՝ուղղված դպրոցի տնօրենին:

2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն:

3.Երեխայի լուսանկար 3x4 չափի

4. Ծնողի անձնագրի պատճեն:

Ընդունելության համար կարելի է դիմել օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը:

Արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը կազմում է՝

1) Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ չորս հազար դրամ. հասցե՝

2) «Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ չորս հազար դրամ.

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում՝

ա. դաշնամուրի դասարան՝ չորս հազար դրամ.

բ. վոկալի, ջութակի, քանոնի և կլարնետի դասարաններ` երեք հազար հինգ հարյուր դրամ,

գ. շեփորի և դուդուկի դասարաններ` երեք հազար դրամ:

4) «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ ա. նախապատրաստական խումբ՝ երկու հազար դրամ. բ. ուսումնական խումբ՝ երկու հազար հինգ հարյուր դրամ. գ. ուսումնամարզական խումբ՝ երեք հազար դրամ:

5) Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ում՝

ա. առողջարարական խումբ՝ ամսական չորս հազար դրամ.

բ. խոհարար-հրուշակագործ, խոհարար-դիզայներ խմբեր՝ չորս հազար դրամ.

գ.գեղանկարչության և համակարգչային խմբեր՝ երեք հազար հինգ հարյուր դրամ.

դ. Ժողովրդական և ժամանակակից պարերի խմբեր՝ չորս հազար դրամ.

ե. վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների խմբեր՝ վեց հազար դրամ.

զ. հելյունագործության, ուլունքագործության խմբեր՝ երկու հազար հինգ հարյուր դրամ. է. դեկորացիաների ձևավորում խումբ՝ չորս հազար դրամ. ը. ասմունքի խումբ՝ երկու հազար դրամ:

6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ հինգ հազար դրամ:

1. Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ , հասցե՝ ք.Սիսիան,Սիսական 23,հեռախոս՝(0283) 2-36-63, էլ.փոստ zaxachatryani@mail.ru

2. «Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան,Ֆիզկուլտուրնիկների 2ա,հեռախոս՝(0283) 2-52-86,էլ.փոստ sisian.par@mail.ru,

3. Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան,Գ.Նժդեհի 1,հեռախոս՝(0283) 2-29-64, էլ.փոստ sisian.muz.school@mail.ru,

4. «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան,Սիսական 36,հեռախոս՝(0283) 2-65-62 , էլ.փոստ Meriko2012vahe@mail.ru,

5. «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան,Չարենցի 5,հեռախոս՝(0283) 2-33-25, էլ.փոստ sisian.mpsk@mail.ru,

6. Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ,հասցե՝ ք.Սիսիան,Ֆիզկուլտուրնիկների 5/3-1,հեռախոս՝ 041201202, էլ.փոստ sisianfootball@mail.ru

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն «ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Պատասխանատու անձ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԱ (ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 20/08/2018
Թեմա Կրթություն եւ մշակույթ
Իրավական հիմքը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի կողմից 2018 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին համայնքի ավագանու 12.12.2017թ թիվ 17(Ն) որոշում:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner