Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՄՐՑՈՒՅԹ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/04/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/05/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2019 թվականի մայիսի 3-ին ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/կանցկացվի մրցույթ հետևյալ պաշտոնների համար՝ 

 Աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ (ծածկագիր` 2.1-3)

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը. 
բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ. 
գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր. 
դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը. 
ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը. 
զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը. 
է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին. 
ը) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը. 
թ) ապահովում է գույքային հարկերի և վարձավճարների վերաբերյալ ապառքների տեղադրումը համայնքային կայքում հնգօրյա պարբերությամբ. 
ժ) ապահովում է գույքային հարկերի վերաբերյալ կադաստրային ստորաբաժանման կողմից տրամադրված կադաստրային տվյալների անճշտությունների ուղղումների հետ կապված գործառույթների իրականացումը. 
ի) ապահովում է համայնքի բյուջետային միջոցների մուտքերն ու ծախսերը. 
լ) կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի, տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև համայնքի վարչական սահմաններում գտնվող և համայնքային սեփականություն համարվող վարձակալության տրամադրված հողերի և գույքի վարձավճարների մուտքերի ապահովումը. 
խ) հարկերը և օրենքով սահմանված տուրքերն ու վճարները չվճարող անձանց նկատմամբ համապատասխան միջոցներ կիրառելու համար առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին. 
ծ) ապահովում է գույքահարկի և հողի հարկի հարկատուների, տեղական տուրքեր և վճարներ վճարողների ու գույքի վարձակալների բազային տվյալների ամփոփումը և միջոցներ է ձեռնարկում այդ տվյալների ճշտման ուղղությամբ. 
կ) ըստ անհրաժեշտության տրամադրում է տեղեկանք համայնքային բյուջեի հանդեպ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտավորությունների վերաբերյալ, կատարելով գրանցում այդ նպատակով բաժնում վարվող մատյանում. 
հ) առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները. 
ձ) համայնքի ղեկավարի կամ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ համաձայնեցված բնակավայրերի վարչական ղեկավարների հետ համայնքի բնակավայրերում բաժնի մասնագետների միջոցով կազմակերպում է շրջայցեր և պարբերաբար իրականացնում է եկամուտների հավաքագրում. 
ղ) ընդունում է իրավաբանական անձանց հաշվետվությունները գույքային հարկերի վերաբերյալ. 
ճ) ապահովում է եկամուտների հավաքագրման բազաների տրամադրումը էլեկտրոնային (կայքի միջոցով) կամ թղթային տարբերակներով բնակավայրերի վարչական ղեկավարներին և մասնագետներին. 
մ) ապահովում և իրականացնում է հավաքագրված եկամուտների մուտքագրումը համայնքային բյուջեի համապատասխան հաշվեհամարներին. 
յ) մասնակցում է համայնքի զարգացման ծրագիր կազմելու աշխատանքներին. 
ն) ապահովում է վիճակագրական ծառայությանը ներկայացվող հաշվետվությունների կազմումը և տրամադրումը. 
շ) կատարում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի այլ հանձնարարականներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն ֆինանսական կամ ֆինանսների կառավարման կամ տնտեսագիտական կամ հաշվապահական հաշվառման և հարկման կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. 
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Տեղական վճարների և տուրքերի մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
գ)  անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. 
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
ե)  օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում:

Աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-6)

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. 
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին. 
գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին. 
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. 
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին. 
զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը. 
է) բաժնի պետի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին, տալիս դրանց ֆինանսական հիմնավորումները. 
ը) իրականացնում է վարձակալության տրամադրված գույքի պայմանագրերի հաշվառումը և վճարված գումարների վերաբերյալ ստացված տվյալները մուտքագրում է համակարգչային բազա. 
թ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկում է բյուջե ժամանակին չմուտքագրված գումարների տույժերը և տուգանքները. 
ժ) կազմում և բաժնի պետին է ներկայացնում գույքահարկի հարկատու անձանց հարկի վերաբերյալ հիշեցման թերթիկները (ծանուցագրերը) երկու օրինակից, գրանցում է դրանք բաժնում այդ նպատակով վարվող առաքման մատյանում և մեկ օրինակը տրամադրում է հարկատու անձին ու իրականացնում է առաջացած պարտքերի հավաքագրումը. 
ի) իրականացնում է գույքահարկի մասով հավաքագրված գումարների մուտքագրումը ավտոմատացված տեղեկատվական բազա. 
լ) վարում է համայնքային բյուջեի մուտքերի տեղեկատվական բազան և ներկայացնում է բաժնի պետին. 
խ) կազմակերպում  և իրականացնում է գույքահարկի գանձումները. 
ծ) կատարում է բաժնի պետի այլ հանձնարարականներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) բարձրագույն ֆինանսական կամ ֆինանսների կառավարման կամ տնտեսագիտական կամ հաշվապահական հաշվառման և հարկման կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
գ)  անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. 
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
ե)  օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում:

Աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր` 3.3-18)

ա) կատարում է բաժնի պետի կամ վարչական ղեկավարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) հետևում է բաժնի փաստաթղթային շրջանառությանը և լրացնում համապատասխան փաստաթղթերը. 
գ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին. 
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և վարչական ղեկավարին է ներկայացնում է տեղեկանքներ, զեկուցագրեր և այլ գրություններ. 
ե) բաժնի պետի կամ վարչական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի խնդիրներից բխող այլ գործառույթներ. 
զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. 
է) իրականացնում է քաղաքացիներից դիմումների ընդունում, ընդունելության համար հերթագրում վարչական ղեկավարի և համայնքի ղեկավարի մոտ, բնակչության և իրավաբանական անձանց հաշվառում. 
ը) իրականացնում է վարչական ղեկավարի նստավայրի մտից, ելից փաստաթղթերի գրանցումը, նամակագրությունը, իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները. 
թ) տեղեկություն փնտրողին մատչելի ձևով բացատրում է տեղեկության տրամադրման կարգը, պայմանները և ձևերը. 
ժ) բաժնի պետի կամ վարչական ղեկավարի հանձնարարությամբ բնակավայրի բնակիչներին ծանուցում է համայնքային բյուջեի հանդեպ անձանց ունեցած պարտավորությունների վերաբերյալ. 
ի) բաժնի պետի կամ վարչական ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի բյուջե մուտքագրվող եկամուտների գանձումը և հավաքագրված միջոցները հանձնում է բաժնի պետին. 
լ) կատարում է բաժնի պետի կամ վարչական ղեկավարի այլ հանձնարարականներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,  «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)  անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և ՀՀ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ՝ քաղաքացիներ/:

Դիմող քաղաքացիները Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՏԾ  գործունեության համակարգման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
գ) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
դ) մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի,
ե) անձնագրի պատճենը:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը: 
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, իսկ արական սեռի անձինք նաև՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով: 
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերին: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝  2019 թվականի ապրիլի 18-ը մինչև ժամը 17:00-ն
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները տեղեկություններ ստանալու համար կարող են հետևել azdarar.am և sisian.am կայքերից, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Սիսիան, Սիսական 31, հեռ. 0283 2-33-30/ և ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՏԾ  գործունեության համակարգման վարչություն /ք. Կապան, Գ. Նժդեհի 1, հեռ. 2-35-50/:

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Բոլորը
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 16.02.2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 16.01.2024
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 26.12.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 14.12.2023թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 03.11.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 01.12.2023
Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստ 06.10.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 12.09.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.07.2023
Սիսիան համայնքի ավագանու նիստ 28.06.2023թ.
Սիսիան համայնքի ավագանու նիստ 23.06.2023
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 15.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.10.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.07.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.06.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու 31.01.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.11.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.10.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 09.09.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.08.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 02.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 21.05.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.03.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 18.12.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 19.08.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.07.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.05.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner