Այսօր: Հինգշաբթի, 20 Սեպտեմբերի 2018թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 893
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
23/03/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

1. Սույնով կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը, որով նախատեսվում է անձանց իրավունքների և շահերի խախտման փաստերին արձագանքելու, խախտումները վերացնելու և կանխելու առնչությամբ ծագող հարաբերությունների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության վերաբերյալ հանրության իրազեկումը, ընդունելությունների ժամանակ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի հաշվառումը, գրանցամատյանի վարումը, քաղաքացիներին հետաքրքրող խնդիրների, սոցիալական և հասարակական կյանքի ոլորտների վերաբերվող հարցերի, դիմումների, բողոքների ու հանրագրերի ուսումնասիրությունը:

 II.        ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

2. Սիսիանի համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելության նախապատրաստումը և կազմակերպումը իրականացնում է աշխատակազմի քարտուղարը:
3. Համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունների հերթագրումն իրականացվում է աշխատակազմի կազմակերպական բաժնի կողմից՝ քաղաքացիների դիմումների հիման վրա, որոնք գրանցվում են ընդունելության հաշվառման գրանցամատյանում: Ընդունելության օրվանից 3 օր առաջ քաղաքացիներին տեղյակ է պահվում նրանց ընդունելության ժամի մասին:
4. Ընդունելություններին հերթագրվելու համար քաղաքացիները կարող են նաև դիմել փոստով 3501 ՀՀ Սյունիքի մարզ ք. Սիսիան, Սիսական 31 կամ էլեկտրոնային փոստով sisiancity@mail.ru:
5. Ընդունելության ժամանակ քաղաքացիների բարձրացրած հարցերը, համայնքի ղեկավարի կողմից աշխատակազմի բաժինների պետերին տրված հանձնարարությունները, առաջարկությունները, միջնորդությունները, անձանց իրավունքների և շահերի խախտման փաստերը ուսումնասիրելու, ժամանակին ու համակողմանի քննարկելու համար ընդունելության ընթացքը արձանագրում և հաշվառում է աշխատակազմի կազմակերպական բաժնի պետը, դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահվում է աշխատակազմի քարտուղարին:
6.Ընդունելության կազմակերպման կարգի, ընդունելության օրերի և ժամերի մասին իրազեկումը տեղադրվում է համայնքի ղեկավարի նստավայրում՝ շենքի առաջին հարկում, տեսանելի ցուցանակի վրա և ինտերնետային www.sisian.am պաշտոնական կայք էջում:
7. Սիսիանի համայնքի ղեկավարն անձամբ քաղաքացիների ընդունելությունն իրականացնում է յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը, ժամը 14:00-ից: Ընդունելության օրվա փոփոխության դեպքում անմիջապես այդ մասին տեղեկացվում է հանրությանը:
8. Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի, խորհրդականի, օգնականի, աշխատակազմի բաժինների պետերի կողմից քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ամենօրյա աշխատանքային գործունեության հետ միաժամանակ:

Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Կայքի այցելուների քանակը 15.05.2018-ից Այցելություների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner