Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանը հայտարարում է բաց մրցույթ համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերի համար.
1) Լոտ 1. Մյասնիկյան փողոցի 6/4-1 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 65քմ հողամասը (վկ.16092016-09-0017, ծածկ. 09-006-0085-0020) սպասարկման կետ կառուցելու նպատակով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 200 ՀՀ դրամ մեկնարկային գնով, 50 տարի ժամկետով,
2) Լոտ 2. Նար-Դոս փողոցի 7 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 50քմ հողամասը (վկ.16092016-09-0015, ծածկ.09-006-0237-0093) սպասարկման կետ կառուցելու նպատակով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 200 ՀՀ դրամ մեկնարկային գնով, 50 տարի ժամկետով,
3) Լոտ 3. Հովիկ Ազոյան փողոցի 4/52 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման 91քմ հողամասը (վկ.16092016-09-0010, ծածկ.09-006-0239-0228) սպասարկման կետ կառուցելու նպատակով, 1քմ հողամասի տարեկան վարձավճարը 200 ՀՀ դրամ մեկնարկային գնով, 50 տարի ժամկետով:
Հողամասերի համար սահմանափակումներ չկան:
Մրցույթը տեղի կունենան 2017 թվականի հուլիսի 4-ին ժամը 1100-ին, Սիսիանի համայնքապետարանում` ք.Սիսիան, Սիսական 31 հասցեում:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, ժամը 18:00-ին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված 3000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
դ) տեղեկանք համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնից համայնքային բյուջեի հանդեպ պարտքեր չունենալու վերաբերյալ:
Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար հողամասի (գույքի) մեկնարկային գնի 5%-ի չափով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժին` ք.Սիսիան, Սիսական 31, հեռ. (0283)2-33-30 և (0283)2-49-88:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ