Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լիանա Ղազարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/04/2017
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/05/2017
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի  (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի  կազմակերպական բաժնի պետը (ծածկագիր՝ 2.1-1)

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ որակով կատարումը.
բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում՝ համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
ը) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.
թ) կազմակերպում և վերահսկում է կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հետ հարցերի, առողջապահության և սոցիալական բնագավառներում իրականացվող համայնքային ծառայությունները.
ժ) կազմում է բաժնի տարեկան աշխատանքային ծրագրերը, համայնքում մշակութային, սպորտային և կրթական, առողջապահական, երիտասարդական և այլ հանրային միջոցառումների տարեկան ծրագրերը և ապահովում է դրանց կազմակերպական ու նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
ի) կազմակերպում և վերահսկում է համայնքի մշակութային, նախադպրոցական և արտադպրոցական կրթության համայնքային կազմակերպությունների աշխատանքները.
լ) կազմակերպում է համայնքի սոցիալապես անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների հաշվառումը և այդ ընտանիքների աջակցության աշխատանքները.
խ) կազմակերպում և վերահսկում է համայնքում մշակութային, սպորտային և կրթական միջոցառումները, աջակցում է սոցիալական և առողջապահական ծրագրերի իրականացման աշխատանքներին.
ծ) համակարգում է հանրապետության առողջապահական, մշակութային, սպորտային և կրթական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
կ) համակարգում է համայնքի երիտասարդության հետ տարվող աշխատանքները.
հ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է համայնքի ղեկավարի կարգադրությունների և որոշումների, ավագանու որոշումների և քատուղարի հրամանների գրանցումը, հաշվառումն ու համարակալումը կնքված հատուկ մատյաններում.
ձ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է աշխատակազմի գործավարությունը, արխիվային գործը, վարում է աշխատակազմի անձնական գործերը. 
ղ) իրականացնում է ավագանու, համայնքի ղեկավարի և քարտուղարի գործունեության իրավական ապահովումը.
ճ) վերահսկում և առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ համայնքային ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների՝ օրենսդրությանը և ավագանու որոշումներին չհամապատասխանող հրամանները և կարգադրությունները չեղյալ համարելու մասին.
մ) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է ավագանու նիստերի նախապատրաստման գործընթացը.
յ) հետևում է աշխատակազմ մուտքագրված գրությունների և դիմումների վերաբերյալ տրված հանձնարարականների ժամկետների կատարման ընթացքին և այդ մասին տեղեկացնում է աշխատակազմի քարտուղարին.
ն) ապահովում է նախադպրոցական, արտադպրոցական, սպորտային հաստատություններում սահմանված չափորոշիչներին համապատասխան ծրագրերի իրականացումը.
շ) ապահովում է համայնքապետարանի ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունների կազմելու, հաստատելու և փոփոխելու գործընթացը.
ո) ապահովում է համայնքապետարանում վարչական վարույթի գործերի կազմումը, վարումը և հաշվառումը.
չ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում փաստաթղթերի կատարման ժամկետների ու գործավարության կարգի պահանջների կատարման նկատմամբ.
պ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է փոստային բնույթի աշխատանքների իրականացումը.
ջ) մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար.
ջա) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
ջբ) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է աշխատակազմի քարտուղարին.
ջգ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
ռ) ապահովում է համայնքապետարանում վարվող աշխատակիցների աշխատանքի հաճախումների մատյանը.
ս) ապահովում է համայնքապետարանում վարվող կադրերի անձնական գործերը.
վ) կազմակերպում և իրականացնում է համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները.
տ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. 
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 17-ի N282 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N657-Ն որոշման, ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 922(Ն) որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 164(Ն) որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում:

 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետը (ծածկագիր՝ 2.1-3)

ա) կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է հանձնարարականներ բաժնի աշխատակիցներին և վերահսկում է դրանց ժամանակին և պատշաճ  որակով կատարումը.
բ) քարտուղարին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի լիազորությունների սահմաններում նախապատրաստում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ.
գ) անհրաժեշտության դեպքում՝  համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի համաձայնությամբ և հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով բաժնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր. 
դ) ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ե) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի մշակումը և նյութերի փորձաքննությունը.
զ) քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ` բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև ատեստավորումից  առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը.
է) կազմակերպում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում աշխատակազմի քարտուղարին.
ը) համայնքի ղեկավարի և (կամ) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հանդիպումներ, ապահովում է այդ խորհրդակցությունների, հանդիպումների արձանագրությունների կազմումը.
թ) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում և վերահսկում է քաղաքաշինության, կոմունալ-կառավարման, գյուղատնտեսության, հողօգտագործման, բնապահպանության, տրանսպորտի, առևտրի և սպասարկման բնագավառներում ՏԻՄ լիազորությունների շրջանակներում իրականացվող աշխատանքները. 
ժ) կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող շենքերի, շինությունների և ոչ բնակելի տարածքների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը.
ի) կազմակերպում և վերահսկում է համայնքում տնտեսավարող սուբյեկտների կողմից առևտրի և սպասարկման ոլորտի ծառայությունների օրենքով ՏԻՄ վերապահված լիազորությունների պահանջների կատարումն ու պահպանումը.
լ) կազմակերպում է գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները.
խ) միջոցներ է ձեռնարկում համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.
ծ) ապահովում է հարկային բազայի հողօգտագործողների հողերի կադաստրային տվյալների ճշտումը և միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ.
կ) հսկողություն է ապահովում համայնքի օտարված և վարձակալության տրամադրված հողերի վերաբերյալ կնքված պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ. 
հ) կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից.
ձ) համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներին, գոտիավորման այլ փաստաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան համայնքի ղեկավարին և ավագանուն  ներկայացնում է առաջարկություններ համայնքի սեփականություն համարվող հողամասերի սահմանված կարգով օտարման կամ օգտագործման համար.
ղ) մասնակցում է համայնքի զարգացման ծրագիր կազմելու աշխատանքներին. 
ճ) ապահովում է օրենքով սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառավարման հետ կապված աշխատանքները.
մ) ապահովում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, շենքերի և շինությունների օտարման ամենամյա և քառամյա ծրագրերի կազմումը. 
յ) կազմակերպում և վերահսկում է համայնքում իրականացվող աղբահանության և սանմաքրման, կառուցապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքները. 
ն) կազմակերպում է ներքաղաքային տրանսպորտի կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը. 
շ) ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպումը. 
ո) կազմակերպում է ներքաղաքային ճանապարհաշինական նշանակության աշխատանքների նորոգման, պահպանման ու շահագործման, ինչպես նաև փողոցների ու բակերի արտաքին լուսավորության աշխատանքները. 
չ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները. 
պ) ապահովում է տեղական տուրքերի տեսակներին համապատասխան տրվող թույլտվությունների բազային տվյալների կազմումը և թույլտվությունների տրամադրումը. 
ջ) իր իրավասության սահմաններում ապահովում է համայնքի քաղաքացիական պաշտպանությանն առնչվող աշխատանքների իրականացումը. 
ռ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն ճարտարապետական կամ ճարտարագիտական կամ շինարարական կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ. 
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքաշինության մասին», «Առևտրի և ծառայության մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և  իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
ե) օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում:

 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական  բաժնի գլխավոր մասնագետը (ծածկագիր՝ 2.3-1)

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. 
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին. 
գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին. 
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.  
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին. 
զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը. 
է) իրականացնում է համայնքի ղեկավարի, ավագանու և աշխատակազմի քարտուղարի գործունեության իրավական ապահովման վերաբերյալ աշխատանքներ. 
ը) եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների, աշխատակազմի քարտուղարի հրամանների, ինչպես նաև նրանց կողմից կնքվող պայմանագրերի օրենսդրության համապատասխանության վերաբերյալ.
թ) իրականացնում է փոփոխված և նոր ընդունված իրավական ակտերի մասին իրազեկում աշխատակազմի բաժինների, ենթակա կազմակերպությունների ու հիմնարկների ղեկավարներին. 
ժ) իրականացնում է համայնքապետարանի և ենթակա հիմնարկների ու կազմակերպությունների կանոնադրությունների կազմելու ու փոփոխելու գործընթացը. 
ի) համայնքի ղեկավարի և (կամ) քարտուղարի հանձնարարությամբ ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ փոխհարաբերություններում և դատարանում. 
լ) առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարի, համայնքային ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների՝ օրենսդրությանը և ավագանու որոշումներին չհամապատասխանող հրամանները, կարգադրությունները և որոշումները չեղյալ համարելու մասին. 
խ) ապահովում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի պահանջների կատարման հետ կապված տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին առնչվող գործառույթների իրականացման աշխատանքները, կազմում է վարչական վարույթի գործերի վարումը և հաշվառումը.
ծ) իրականացնում է համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները.
կ) մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրաստում և բաժնի պետին ու աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար. 
կա) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
կբ) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է բաժնի պետին և աշխատակազմի քարտուղարին.
կգ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին.
հ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
ա) բարձրագույն իրավաբանական կամ իրավագիտական կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին», «Զինապարտության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 17-ի N282 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N657-Ն որոշման, ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 922(Ն) որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 164(Ն) որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. 
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
ե) օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական  բաժնի գլխավոր մասնագետը (ծածկագիր՝ 2.3-3)

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին. 
գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին. 
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. 
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.  
զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը. 
է) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատանքներ համայնքի մշակույթի և արվեստի բնագավառի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ. 
ը) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում մշակույթի և արվեստի բնագավառի կազմակերպությունների տարեկան ծրագրերի պլանը և հետևում  աշխատանքների իրականացման գործընթացին. 
թ) իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում համայնքի մշակույթի և արվեստի բնագավառի կազմակերպությունների նյութատեխնիկական և գույքային հագեցվածության վերաբերյալ հաշվետվություններ. 
ժ) մասնակցում է ՀՀ տոների և հիշատակի օրերի, համայնքում մշակութային միջոցառումների հետ կապված միջոցառումների նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներին. 
ի) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է համայնքի մշակույթի և արվեստի ոլորտի կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունները, տալիս է եզրակացություններ և առաջարկություններ ոլորտի գործընթացի վերաբերյալ. 
լ) բաժնի պետի հանձնարարությամբ հաշվառում է համայնքում սոցիալապես անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքները, ներկայացնում է առաջարկություններ նրանց օժանդակելու վերաբերյալ. 
խ) իրականացնում է համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի աշխատանքները. 
ծ) մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրաստում և բաժնի պետին ու աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու համար. 
ծա) իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին. 
ծբ) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է բաժնի պետին և աշխատակազմի քարտուղարին. 
ծգ) իր իրավասության սահմաններում մասնակցում է նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման բնագավառում ՀՀ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացման աշխատանքներին. 
կ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 17-ի N282 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N657-Ն որոշման, ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 922(Ն) որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 164(Ն) որոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. 
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
ե) օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետը  /ծածկագիրը՝ 2.3-5/

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին. 
գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. 
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին. 
զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը. 
է) բաժնի պետի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին, տալիս դրանց ֆինանսական հիմնավորումները,
ը) իրականացնում է վարձակալության տրամադրված գույքի պայմանագրերի հաշվառումը և վճարված գումարների վերաբերյալ ստացված տվյալները մուտքագրում է համակարգչային բազա. 
թ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկում է բյուջե ժամանակին չմուտքագրված գումարների տույժերը և տուգանքները. 
ժ) կազմում և բաժնի պետին է ներկայացնում ամենամսյա պարբերությամբ ֆիզիկական անձանց հողի հարկերի և վարձակալության տրամադրված համայնքային գույքի վարձավճարների վերաբերյալ հիշեցման թերթիկները (ծանուցագրերը) երկու օրինակից, գրանցում է դրանք բաժնում այդ նպատակով վարվող առաքման մատյանում և մեկ օրինակը տրամադրում է հարկատու անձին ու իրականացնում է առաջացած պարտքերի հավաքագրումը. 
ի) իրականացնում է ֆիզիկական անձանց վերաբերյալ ստացված գույքային հարկերի, տուրքերի և վճարների համայնքային բյուջե հավաքագրված գումարների մուտքագրումը հաշվառվող տեղեկատվական բազաներ.
լ) վարում է համայնքային բյուջեի մուտքերի տեղեկատվական բազան և ներկայացնում է բաժնի պետին. 
խ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ. 
ծ) օժանդակում է համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների կողմից իրականացվող գնումների գործընթացին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
ա) բարձրագույն ֆինանսական կամ ֆինանսների կառավարման կամ տնտեսագիտական կամ հաշվապահական հաշվառման և հարկման կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հարկերի մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.  
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. 
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
ե) օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետը  /ծածկագիրը՝ 2.3-6/

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին. 
զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը. 
է) սահմանված կարգով ապահովում է շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարումը. 
ը) կազմում է կառուցապատում իրականացնող անձանց համայնքապետարանից տրվող անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր.  
թ) բաժնի պետի հանձնարարությամբ սահմանված կարգով ձևակերպում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը, կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը. 
ժ) կազմում և համայնքի քաղաքաշինական կանոնադրությանը համապատասխան ներկայացնում է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության որոշման նախագիծը և տրամադրվող թույլտվությունը ու դրանց ժամկետների ավարտի մասին իրազեկում է բաժնի պետին.  
ի) կազմում և բաժնի պետին ամենամսյա տեղեկատվություն է ներկայացնում արտաքին գովազդի բազային տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ.  
լ) սահմանված կարգով ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշերի պահպանությունը. 
խ) բաժնի պետի հանձնարարությամբ ներկայացնում է առաջարկություններ համայնքի սեփականություն համարվող հողամասերի սահմանված կարգով օտարման կամ օգտագործման համար, ապահովում է ապօրինի հողազավթումների կանխարգելումը. 
ծ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է հարկային բազայի հողօգտագործողների հողերի կադաստրային տվյալների ճշտում.  
կ) իրականացնում է հսկողություն համայնքում քաղաքաշինական նպատակով տրամադրված հողերի պայմանագրերի և օտարված հողերի պահանջների կատարման նկատմամբ.  
հ) բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է անհրաժեշտ քաղաքաշինական սխեմաներ և ներկայացնում է առաջարկություն գոտիավորման սխեմաների վերաբերյալ. 
ձ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է կադաստրային ստորաբաժանումում անհրաժեշտ գործառույթներ.  
ղ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի կապիտալ ծրագրեր կազմելու նախապատրաստման աշխատանքներին. 
ճ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն ճարտարապետական կամ ճարտարագիտական կամ շինարարական կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, 
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. 
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
ե) օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում: 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի գլխավոր մասնագետը  /ծածկագիրը՝ 2.3-8/

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. 
բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին. 
գ) անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին. 
դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. 
ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին. 
զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը. 
է) ամենամսյա պարբերությամբ կազմում և բաժնի պետին է տրամադրում համայնքի տարածքում առևտրի և ծառայությունների ոլորտի տուրքերի տեսակների բազային տվյալները և դրանց վերաբերյալ փոփոխությունները.
ը) կազմում և ներկայացնում է իր կողմից հսկվող առևտրի և ծառայությունների ոլորտում օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվող անձանց տրամադրվող թույլտվությունների որոշումների նախագծերը և թույլտվությունները ու դրանց ժամկետների ավարտին մասին իրազեկում է բաժնի պետին. 
թ) օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում համայնքում գործող առևտրի և ծառայությունների ոլորտում դրանց ՏԻՄ լիազորություններին վերապահված պահանջների կատարման նկատմամբ և առկա խախտումների վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում բաժնի պետին ստուգումներ անցկացնելու համար. 
ժ) իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման կարգին ներկայացվող պահանջների կատարման հսկողության աշխատանքներ. 
ի) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,  
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Քաղաքաշինության մասին», «Իրավական ակտերի մասին», «Առևտրի և ծառայության մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.  
գ) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 
ե) օտար (կարդում, կարողանում է բացատրվել) լեզվի տիրապետում:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի առաջատար մասնագետը  /ծածկագիրը՝ 3.1-6/

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. 
բ) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը. 
գ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին. 
դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. 
ե) իրականացնում է քաղաքացիների հերթագրում՝ բաժնի պետի մոտ ընդունելության համար.  
զ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. 
է) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան. 
ը) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի կապիտալ ծրագրեր կազմելու նախապատրաստական աշխատանքներին. 
թ) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է ավարտված շինարարության շահագործման փաստագրման, ինքնակամ շինարարության կանխարգելման ու կասեցման և դրանց հետևանքների վերացման աշխատանքներին. 
ժ) բաժնի պետի հանձնարարությամբ ներկայացնում է տեղեկատվություն համայնքում աղբահանության, կառուցապատման, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքի և իրավիճակի վերաբերյալ. 
ի) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է համայնքի քաղաքացիական պաշտպանությանն առնչվող աշխատանքներ. 
լ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է հսկողություն գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների նկատմամբ. 
խ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է հարկային բազայի հողօգտագործողների հողերի վերաբերյալ կադաստրային տվյալների ճշտումներ.
ծ) բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 
ա) առնվազն միջնակարգ կրթություն. 
բ) «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. 
գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը. 
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթը կանցկացվի 2017 թվականի մայիսի 23-ին ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները և ՀՀ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք /այսուհետ՝ քաղաքացիներ/:
Դիմող քաղաքացիները Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ կամ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի  ՏԻ և ՀԳՄՏԾ  գործունեության համակարգման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում մրցութային հանձնաժողովի անունով /ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
բ) տվյալ պաշտոնը զբաղեցնելու  համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
գ) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակների հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, 
դ) մեկ լուսանկար՝ 3X4 սմ չափսի, 
ե) անձնագրի պատճենը:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը: 
Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև՝ զինվորական գրքույկի  կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00 - 18:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերին: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝  2017 թվականի մայիսի 10-ը  մինչև ժամը 17:00-ն:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Սիսիան, Սիսական 31, հեռ. 02832 33-30, 02832-49-88/ և ՀՀ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՏԾ  գործունեության համակարգման վարչություն /ք. Կապան, Գ. Նժդեհի 1, հեռ. 2-35-50/:

ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Բոլորը
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ.
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 15.03.2024թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 16.02.2024թ
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 16.01.2024
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 26.12.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 14.12.2023թ
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 03.11.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 01.12.2023
Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստ 06.10.2023
Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստ 12.09.2023
Սիսիան համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.07.2023
Սիսիան համայնքի ավագանու նիստ 28.06.2023թ.
Սիսիան համայնքի ավագանու նիստ 23.06.2023
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 15.10.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.10.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.07.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստ 24.06.2022
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու 31.01.2022թ.
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.12.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.11.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.10.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 09.09.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.08.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 02.07.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 21.05.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.03.2021
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 18.12.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 19.08.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.07.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.06.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.05.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.04.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 06.03.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 24.01.2020
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 29.11.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 14.10.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.09.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.08.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 17.07.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.06.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 23.05.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 26.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 07.03.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 15.02.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 25.01.2019
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 11.12.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 20.11.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 10.10.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 28.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 03.08.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.07.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 05.06.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 12.04.2018
Սիսիանի համայնքի ավագանու նիստ 27.03.2018
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ 16.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner