04.07.25
ՍԻՍԻԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հուլիսի 3-ին, Սիսիանի զինվորական կոմիսարիատից համայնքի զորակոչիկները մեկնում են զինվորական ժամկետային պարտադիր ծառայության:Կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին ներկա էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Վահրամ Հարությունյանը, ՀՈԳՎ Սիսիանի բաժնի պետ Հրազդան Կոստանյան, ՌՈ Սիսիանի բաժնի պետ Արթուր Գրիգորյանը, Սիսիանի նորանշանակ զինվորական կոմիսար Գարիկ Հակոբյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև նորակոչիկների բարեկամներ ու հարազատներ։Ելույթով է հանդես եկել Հովսեփ Առաքելյանը՝ վստահ լինելով, որ առաջիկա ...
Մանրամասն |
|
01.07.25
ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 11:00-ին, Սիսիանի համայնքապետարանի շենքում /ք. Սիսիան, Սիսական 31/կանցկացվի մրցույթ հետևյալ պաշտոնների համար՝ 1) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ (ծածկագիր` 2.1-3), 2) աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-9), 3) աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-18), 4) աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-15), 5) ...
Մանրամասն |
|
30.06.25
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման հանդիսավոր արարողության մասին
|
Սույն թվականի հունիսի 30-ին Սիսիան համայնքում տեղի է ունեցել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի տնտեսական համագործակցության և ցարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, Սյունիքի մարզպետի ...
Մանրամասն |
|
27.06.25
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ՏՎԵՑ ԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԵՐՔԸ»
|
Այսօր ավարտական վկայականներ են ստացել Սիսիանի «Ա.Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի «Արհեստագործական», «Սպորտային» և «Գեղարվեստական» խմբակների 44 սաներ և «Պարարվեստ» բաժնի 5 աշակերտներ:Վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, ով շնորհավորել է սաներին՝ նրանց մաղթելով մասնագիտական բազում վերելքներ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Ա.Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի բոլոր աշխատակիցներին՝ իրենց սրտացավ ու անձնվեր աշխատանքի համար։Խոսքով ...
Մանրամասն |
|
26.06.25
Ֆուտբոլի հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության մասին
|
Սույն թվականի հունիսի 25-ին կայացել է Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած սիսիանցի հերոսների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ֆուտբոլային թիմերի խաղացողներ, մարզիչներ, սիսիանցիներ։Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է քայլերթով՝ Սիսակ Նահապետի անվան կենտրոնական հրապակից դեպի Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար բոլոր ժամանակներում իրենց կյանքը նվիրած հայորդիների հիշատակին, այնուհետև Սիսիանի քաղաքային ...
Մանրամասն |
|
26.06.25
Հանդիպում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ
|
Այսօր` հունիսի 26-ին ընդունել եմ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) (Enterprise Incubator Foundation (EIF)) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) ներկայացուցիչներին։Հանդիպման ընթացքում ծանոթացել եմ կենտրոնի գործունեությանը։Սիսիան համայնքում 2 տարի առաջ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ)՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան) աջակցությամբ Սիսիան համայնքում ստեղծել են Sisian Co-creation Lab տեխնոլոգիական լաբորատորիան՝ հագեցնելով այն նորագույն տեխնոլոգիաներով և գույքով։Գործունեության ընթացքում Co-creation lab-ի ծրագրերից օգտվել են ավելի քան 200 սիսիանցի պատանիներ և երիտասարդներ։Հանդիպման ավարտին Ձեռնարկությունների ...
Մանրամասն |
|
25.06.25
ՍԻՍԻԱՆԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՌՈՒԶԵՌ Է
|
Ինչպես տեղեկացրել էինք, մեծ թափով ընթանում են Սիսիան քաղաքի Գետափնյա թաղամասի փողոցների և բակերի ասֆալտապատման, մայթերի սալիկապատման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները։ Ներկայումս ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են Խանջյան 1ա, Խանջյան 3ա փողոցներում։
|
|
24.06.25
Հանդիպում Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ
|
Այսօր՝ հունիսի 24-ին ոլորտային պատասխանատուների հետ ընդունել եմ Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Ջրային և գյուղատնտեսական ինտեգրված զարգացում Հայաստանի համար» նախագծին վերաբերող մի շարք հարցեր, որի առանցքում նախատեսվում է թվով 6 բնակավայրում, ինչպես նաև Սիսիան քաղաքի Նորաշեն թաղամասի հյուսիսում կառուցել ոռոգման ցանց, ինչը հնարավորություն է տալու տասնյակ և մինչև հարյուր հեկտար տարածքներ դարձնել ոռոգվող և լրիվ մշակելի։ Հանդիպման ավարտին շնորհակալություն եմ հայտնել Ֆրանսիական զարգացման գործակալությանը Սիսիան համայնքի հետ ակտիվ համագործակցության համար՝ լիահույս լինելով, որ ծրագրերը մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ բարելավելով գյուղատնտեսությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |