26.02.21
2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2021թ. մարտի 5-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 96-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասերը ...
Մանրամասն |
|
25.02.21
ՍԻՍԻԱՆԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ-Ի ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ
|
Սիսիանի համայնքում բոլոր մանկապարտեզները, այդ թվում նաև բնակավայրերում գործող խմբասենյակները, վերանորոգված են և բարեկարգ: ՆՈՒՀ-երի արդիականացման, զարգացման ու ժամանակակից դարձնելու խնդիրը մշտապես գտնվել է համայնքապետարանի և անձամբ համանքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Անցնող 5 տարիների ընթացքում վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են տարվել բոլոր մանկապարտեզներում, խոշորացումից հետո բնակավայրերում բացվել են նաև նոր խմբեր:ՆՈՒՀ-երի կապիտալ վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև 2020 թվականին: Կապիտալ վերանորոգվել և կահավորվել են Սիսիան համայնքի թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երը, Նորավան, Շամբ, Տոլորս բնակավայրերում գործող խմբասենյակները, իսկ Որոտնավան և Վաղատին բնակավայրերում ...
Մանրամասն |
|
24.02.21
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Փետրվարի 24-ին Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել էր հանրային բաց լսում՝ 2020թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ըստ բնագավառների ներկայացրեց անցնող տարվա ընթացքում համայնքապետարանի կողմից իրականացված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը: Իսկ համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի կառուցվածքը, վերջիններիս կատարողականների վերլուծությունները ներկայացվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Գրետա Թունյանի կողմից: Ելույթներին զուգահեռ ցուցադրվեց հաշվետվության բովանդակությունը պարունակող տեսաշարք, որը ուղիղ հեռարձակվեց նաև կենտրոնական հրապարակում տեղադրված LED էկրանով: Հաշվետվությունն ավագանու կողմից ...
Մանրամասն |
|
23.02.21
ՔԵԶ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ: ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Այսօր Սիսիանի համայնքում 2021 թվականի և հետպատերազմյան առաջին զորակոչն էր: Սիսիանի համայնքապետարանի կողմից Ազատամարտի հրապարակում կազմակերպվել էր նորակոչիկների ճանապարհման փոքրիկ միջոցառում:Տղաներին ճանապարհելու և հարազատների հուզմունքը կիսելու էին եկել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը, ուժային կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ: Միջոցառումը մեկնարկեց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի աղոթքով, տղաներին ուղղված օրհնության խոսքերով:Վերջին հինգ ամիսների ընթացքում Սիսիանում առաջին անգամ է միջոցառում կազմակերպվում ...
Մանրամասն |
|
23.02.21
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային միասնական համակարգում ընդգրկված օգտակար հղումներ  Vxsoft ընկերության յութուբյան ալիքը՝  ԷԿԵՆԳ ՓԲԸ կայքը՝  Գույքահարկի վերաբերյալ ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/469342944234738  Գույքահարկի վերաբերյալ տելեգրամյան ալիք՝  Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ
|
|
22.02.21
ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մարտի 1-ից Սիսիանի համայնքում կվերսկսվեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքները:Փետրվարի 22-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մանկապարտեզների և համայնքային ենթակայության մյուս կառույցների տնօրենների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին մանկապարտեզների գործունեության կազմակերպման համար սահմանված նոր չափորոշիչներն ու կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ հարցերը: Համայնքային արտադպրոցական հաստատություններում դասերն ընթանում են բնականոն հունով, տնօրենների կողմից բարձրացվեցին ընթացիկ մի քանի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքի ղեկավարի կողմից եղան հանձնարարականներ:Մանկապարտեզներում ...
Մանրամասն |
|
10.02.21
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
2021 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կկայանա հանրային բաց լսումներ 2020թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ: Հանրային լսումները հնարավորություն են տալիս առավել թափանցիկ ու բնակչության համար հասանելի և վերահսկելի դարձնել համայնքապետարանի գործունեությունը: Համայնքում իրականացվող գործընթացներին իրազեկ լինելու համար ակտիվորեն մասնակցեք տեղական ինքնակառավարմանը: 2020թ. համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Sisian.am կայքի «Համայնքի բյուջե - Կատարողական - Եկամուտների կատարողական - Ծախսերի կատարողական» բաժիններից:
|
|
05.02.21
ՄԵԾ LED ԷԿՐԱՆ՝ ՍԻՍԻԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Սիսիանի կենտրոնական հրապարակում տեղադրվել է մեծ LED էկրան, այն ձեռք է բերվել համայնքապետարանի կողմից՝ Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:Էկրանի միջոցով հնարավոր կլինի ինչպես համայնքի բնակիչներին, այնպես էլ համայնք այցելած զբոսաշրջիկներին ծանոթացնել համայնքում իրկականացված ծրագրերին, ընթացիկ աշխատանքներին, ուղիղ միացմամբ հեռարձակել ավագանու նիստերը, անցորդներին տեղեկացնել սպասվող միջոցառումների, հանրային քննարկումների մասին՝ ՏԻՄ գործունեությունը դարձնելով առավել թափանցիկ:Էկրանի շնորհիվ հնարավոր կլինի նաև ամռան ամիսներին երիտասարդների և ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |