02.03.21
ՍԻՍԻԱՆԻ ԹԻՎ 3 ՆՈՒՀ-Ի ՇԵՆՔԸ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է
|
Սիսիանի թիվ 3 ՆՈՒՀ-ի շենքը կապիտալ հիմնանորոգվել և նորովի կահավորվել է: Այն տիպային կառույց է և համայնքում հիմնանորոգված մանկապարտեզներից ամենամեծը: Կատարված սրտացավ աշխատանքի շնորհիվ փոքրիկների կրթությունը կկազմակերպվի ջերմ ու տրամադրող միջավայրում, գեղեցիկ ու հարմարավետ խմբասենյակներում: Նորացվել, թարմացվել ու փոխվել է ամեն ինչ՝ հատակից մինչև պատուհաններ: Տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային վահանակներ և ջրատաքացուցիչ, իսկ բակում՝ խաղասարքեր: Շինաշխատանքներն իրականացնող «Հիդրո» ՍՊ ընկերության կողմից երեխաների հանդեպ ցուցաբերված սրտացավ և հոգատար վերաբերմունքի շնորհիվ այս և թիվ 2 ՆՈւՀ-երում կատարվել են նաև բազմաթիվ հավելյալ աշխատանքներ, որոնք ծրագրով նախատեսված չեն եղել:
|
|
02.03.21
ՄՐՑՈՒՅԹ՝ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
|
Մարտի 1-ին Սիսիանի համայնքապետարանում առաջին անգամ կազմակերպվեց համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն ընտրվեց Գայանե Վարդանյանը: Մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ գրավոր և բանավոր, հանձնաժողովը նախագահում էր Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը:
|
|
26.02.21
2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2021թ. մարտի 5-ին, ժամը 10:00-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 96-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասերը ...
Մանրամասն |
|
25.02.21
ՍԻՍԻԱՆԻ ԹԻՎ 2 ՆՈՒՀ-Ի ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ
|
Սիսիանի համայնքում բոլոր մանկապարտեզները, այդ թվում նաև բնակավայրերում գործող խմբասենյակները, վերանորոգված են և բարեկարգ: ՆՈՒՀ-երի արդիականացման, զարգացման ու ժամանակակից դարձնելու խնդիրը մշտապես գտնվել է համայնքապետարանի և անձամբ համանքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Անցնող 5 տարիների ընթացքում վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են տարվել բոլոր մանկապարտեզներում, խոշորացումից հետո բնակավայրերում բացվել են նաև նոր խմբեր:ՆՈՒՀ-երի կապիտալ վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև 2020 թվականին: Կապիտալ վերանորոգվել և կահավորվել են Սիսիան համայնքի թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երը, Նորավան, Շամբ, Տոլորս բնակավայրերում գործող խմբասենյակները, իսկ Որոտնավան և Վաղատին բնակավայրերում ...
Մանրամասն |
|
24.02.21
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Փետրվարի 24-ին Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել էր հանրային բաց լսում՝ 2020թ. տարեկան հաշվետվության վերաբերյալ: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ըստ բնագավառների ներկայացրեց անցնող տարվա ընթացքում համայնքապետարանի կողմից իրականացված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը: Իսկ համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի կառուցվածքը, վերջիններիս կատարողականների վերլուծությունները ներկայացվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի պետ Գրետա Թունյանի կողմից: Ելույթներին զուգահեռ ցուցադրվեց հաշվետվության բովանդակությունը պարունակող տեսաշարք, որը ուղիղ հեռարձակվեց նաև կենտրոնական հրապարակում տեղադրված LED էկրանով: Հաշվետվությունն ավագանու կողմից ...
Մանրամասն |
|
23.02.21
ՔԵԶ ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ: ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Այսօր Սիսիանի համայնքում 2021 թվականի և հետպատերազմյան առաջին զորակոչն էր: Սիսիանի համայնքապետարանի կողմից Ազատամարտի հրապարակում կազմակերպվել էր նորակոչիկների ճանապարհման փոքրիկ միջոցառում:Տղաներին ճանապարհելու և հարազատների հուզմունքը կիսելու էին եկել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վահե Աղալարյանը, ուժային կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան սպաներ: Միջոցառումը մեկնարկեց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի աղոթքով, տղաներին ուղղված օրհնության խոսքերով:Վերջին հինգ ամիսների ընթացքում Սիսիանում առաջին անգամ է միջոցառում կազմակերպվում ...
Մանրամասն |
|
23.02.21
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային միասնական համակարգում ընդգրկված օգտակար հղումներ  Vxsoft ընկերության յութուբյան ալիքը՝  ԷԿԵՆԳ ՓԲԸ կայքը՝  Գույքահարկի վերաբերյալ ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/469342944234738  Գույքահարկի վերաբերյալ տելեգրամյան ալիք՝  Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ
|
|
22.02.21
ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Մարտի 1-ից Սիսիանի համայնքում կվերսկսվեն նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքները:Փետրվարի 22-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մանկապարտեզների և համայնքային ենթակայության մյուս կառույցների տնօրենների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին մանկապարտեզների գործունեության կազմակերպման համար սահմանված նոր չափորոշիչներն ու կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ հարցերը: Համայնքային արտադպրոցական հաստատություններում դասերն ընթանում են բնականոն հունով, տնօրենների կողմից բարձրացվեցին ընթացիկ մի քանի խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքի ղեկավարի կողմից եղան հանձնարարականներ:Մանկապարտեզներում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |