|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2017 թվականի N 09(Ն) |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 52(Ն) ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և 70 հոդվածի 6-րդ մասով, ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 13 կողմ, - դեմ, 1 ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում 2017 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 52(Ն) որոշման մեջ կատարել փոփոխություններ ու որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի 1-ից 4 հավելվածները համապատասխանաբար շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-ից 4 հավելվածների: 2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -13 ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԲԱԲԱՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ Գ. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն. ՍԱՖՐԱԶՅԱՆ Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. ՎԱՐԴԱՆՅԱՆ Ս. | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(106.00 Կբ)
1-4հավելվածներ |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|