Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 20) կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3)-րդ մասով ու 67-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 980-Ն որոշումն ու Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 81(Ն) որոշումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 7 կողմ, - դեմ, - ձեռնպահ
1.2016 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.
1) Իսրայելյան 1/1-3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 960քմ հողամասը (վկ.27072015-09-0003, ծածկ.09-006-0223-0001, կադաստրային արժեքը՝ 1քմ 528 ՀՀ դրամ) 506880 (հինգ հարյուր վեց հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով,
2) Խանջյան 3/1-1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 700քմ հողամասը (վկ.10022016-09-0029, ծածկ.09-006-0239-0224, կադաստրային արժեքը՝ 1քմ 528 ՀՀ դրամ) 369600 (երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով, բնակելի տուն կառուցելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: