|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2017 թվականի N 52(Ա) |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով 13 կողմ, - դեմ, - ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 66(Ն) որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում մարզպետարանի կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները քննարկելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման սխեման հաստատելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացուն պատկանող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին: |
Կողմ -13 ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԲԱԲԱՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԶԱՔԱՐՅԱՆ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա. ԽՈՍՐՈՎՅԱՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն. ՍԱՖՐԱԶՅԱՆ Ս. ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ. | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|