Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և նկատի ունենալով Լոր բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 29-ի զեկուցագիրը, ինչպես նաև Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի կողմից կազմված 12․09․2024 թվականի թերությունների ակտը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Լոր բնակավայրի խմելու ջրի ջրագծի խողովակի նորոգման աշխատանքները կատարելու համար վարչական ղեկավարին տրամադրել 40լ դիզելային վառելիք։
2. Աշխատակազմի քաղաքաշինության և ֆինանսատնտեսական բաժիններին ու բնակավայրի վարչական ղեկավարին՝ տրամադրված դիզելային վառելիքի օգտագործման և կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն (Ակտ):
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։