Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Կարեն Անտոնյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Կարեն Անտոնյանի դիմումը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրի գոյություն ունեցող 2526,93քմ մակերեսով դպրոցի քանդման աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ քանդման թույլտվություն։
2. Աշխատակազմի քաղաքաշինության բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։