Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Գևորգ Մուրադյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել քաղաքացի Գևորգ Մուրադյանի դիմումը «նոր կառուցվող ավտոտնակի» համար 2022 թվականի ապրիլի 19-ին տրված թիվ 8 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետի երկարացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։