Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով ու նկատի ունենալով Սերժիկ Բենիկի Ամիրջանյանի և Արմինե Մնացականի Առաքելյանի կամովին հողամասերից հրաժարվելու մասին 2024 թվականի մարտի 27-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում գտնվող Սերժիկ Բենիկի Ամիրջանյանին (նույն. քարտ՝ 003298650, տրված՝ 16.04.2014թ., 051-ի կողմից) և Արմինե Մնացականի Առաքելյանին (նույն. քարտ՝ 012497293, տրված՝ 16.12.2019թ., 051-ի կողմից) համատեղ սեփականության իրավունքով պատկանող 1,208հա (վկ.՝ 1737826, ծածկ.՝ 09-049-0147-0007) և 0,59հա (վկ.՝ 1737825, ծածկ.՝ 09-049-0153-0051) գյուղատնտեսական նշանակության հողակտորները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքի պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։