Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
1. Սիսիան քաղաքի Իսրայել-Օրի փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող 0,002հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսքից գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։