Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 38-րդ հոդվածով ՝ որոշում եմ.
1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 13-ի «Քաղաքացի Հայկ Խաչատրյանին 2018 թվականի հոկտեմբերի 5-ին տրված թիվ 25 շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողության ժամկետը երկարաձգելու մասին» թիվ 244-Ա որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։