Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը, Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 50-Ն և 51-Ն որոշումներն ու նկատի ունենալով Վարդան Լիների Հայրապետյանի 2020 թվականի հուլիսի 27-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Շաղատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 2.00հա 4-րդ կարգի արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 5160 (հինգ հազար մեկ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Վարդան Լիների Հայրապետյանին (նույն․ քարտ՝ 004225454, տրված՝ 21.08.2014թ., 051-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: