Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջները, որակավորում ունեցող անձ Վարդան Արամի Ենգիբարյանի /որակավորման վկայականի համար 0397, տրված 06.04.2010թ./ կողմից 06.12.2023թ․ տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023PXPRZA ծածկագիրը, «Վարդան Ենգիբարյան» ԱՁ -ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացրած անձ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Սիսիան քաղաք Սպանդարյան փողոց 50 հասցեի սեփականատեր Դոնարա Նիկոլայի Հարությունյանի /ծնված 18.06.1949թ., անձն. AT0567517/ 11.12.2023 թվականի Սիսիան համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև 0,070հա մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ք.Սիսիան Սպանդարյան փողոց 50 հասցեում գտնվող, 2009թ. ինքնակամ կառուցված 67,27քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (67,27քմ x 1422դրամ), 69,1քմ արտաքին մակերեսով նկուղը (69,1քմ x 1422դրամ) և 24քմ արտաքին մակերեսով անասնաշենքը (24քմ x 1422դրամ) 228047 /երկու հարյուր քսանութ հազար քառասունյոթ/ ՀՀ դրամ սահմանված վճարով ճանաչել օրինական:
2. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: