Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 32) կետով, «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և 70 հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով, որ Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող ԳԱԶ 310290 մակնիշի 054ԼԼ70 համարանիշի ավտոմեքենան օտարված է, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնապահ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի գույքագրման փաստաթղթերում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականության 2016 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 63(Ա) որոշման «644721.9» թիվը փոխարինել «641611.9» թվով,
2. որոշման հավելված 1-ի 1-ին տողի 9-րդ և 10-րդ սյուների <<15110.0» և «10310.0>> թվերը փոխարինել համապատասխանաբար <<12000.0» և «7200.0>> թվերով:
|