Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 27
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Հ. ԱԶՈՅԱՆ 10/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21) կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, նկատի ունենալով Արթուր Լալազարյանի 2016 թվականի սեպտեմբերի 5-ին Սիսիանի համայնքապետարան ներկայացված դիմումն այն մասին, որ իրենց ընտանիքը բնակվում է պետության կողմից հատկացված Հ. Ազոյան 10/1 բնակարանում ու այն չեն սեփականաշնորհել պետական բնակարանային ֆոնդի մասնավորեցման ժամանակ անհատույց սեփականաշնորհման սահմանված կարգով, բայց ցանկանում են, որ այն իրենց սեփականությունը ճանաչվի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը,որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝      կողմ,        դեմ,        ձեռնպահ

1. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսիան քաղաքի Հ. Ազոյան 10/1 հասցեի 46.37քմ բնակարանը (վկ.համ. 02092016-09-0024, կադ. համ. 09-006-0237-0027-001-001) նվիրաբերել բնակարանի մշտական բնակիչներ Ժասմեն Մարտունու Աղաբեկյանին (անձ. AG0457315, տրված 18.05.2005թ. 051-ի կողմից), Լուսինե Վարդանի Թումանյանին (անձ. AF0449742, տրված 12.06.2002թ. 051-ի կողմից), Դավիթ Սաշայի Լալազարյանին (անձ. AM0773014, տրված 14.06.2012թ. 051 կողմից), Սաշա Դավիթի Լալազարյանին (ծննդյան վկայական ԱԲ 347678, տրվել է 19.02.2015թ.) և Շուշան Դավիթի Լալազարյանին  (ծննդյան վկայական ԱԲ 087222, տրվել է 01.03.2011թ.)  որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner