Այսօր: Շաբաթ, 8 Օգոստոսի 2020թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 14/01/2020 10:00
Վարող ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆ, ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆ, ԱՆԻ ՍԻՄՈՆՅԱՆ, ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ, ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՆԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Արձանագրություն
Բովանդակություն *

Աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգում առաջնահերթ էր 2019 թվականին կատարված և 2020 թվականին նախատեսված աշխատանքների քննարկումը: Խոսվեց նաև ընթացիկ աշխատանքների մասին: Միաժամանակ հանձնարարականներ տրվեց բաժնի պետերին այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.

1. սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից հայտարարվող մրցույթներին հայտերով հանդես գալը

2. տարեկան աշխատանքային ծրագրերի կազմումը, ծրագրերի կատարման հստակ մոտեցումները և դրանց ընթացքին հետևելը,

3. աշխատանքում առավելագույն արդյունքների գրանցումը,

4. հարկերի հավաքագրումը, այդ թվում` ապառքները, հարկատուների բազաների ճշտումները, հարկատուներին ժամանակին ծանուցելը և հետագա գործընթացներին հետևելը,

5. ճանապարհային նշանների տեղադրումը, համալրումը, թարմացումը

6. հանձնարարականների կատարմանը և ժամկետներին հետևելը,

7. գույքի վերագնահատման տվյալների ամփոփումը, դրանց ներդրումը բազայում,

8. համայնքային, ֆիզիկական անձանց պատկանող և բնակավայրերում առկա գույքի (հող, շենք-շինություններ) հաշվառումը, ճիշտ կառավարումը,

9. աղբավայրերին և սանիտարական վիճակին հետևելը,

10. պարբերաբար շրջայցեր կատարելը, որոնց արդյունքում բազմաթիվ խնդիրների կտրվի լուծում,

11. համայնքում կատարվող շինարարությունների նկատմամբ  հսկողություն սահմանելը,

12. պայմանագրերի ժամկետներին հետևելը,

13. համայնքի բնակիչների խնդիրների վերլուծությունը և դրանց հնարավոր լուծումները,

14. բաժիններում առկա խնդիրները և ընթացիկ աշխատանքները: 

Համայնքի ղեկավարն աշխատակազմի բաժնի պետերին հանձնարարեց հետևել բաժինների գործառույթների իրականացմանը, աշխատել օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Հորդորվեց մեծ ուշադրություն դարձնել հողային ֆոնդի ճիշտ օգտագործմանը, հողատարածքների ճշգրտման աշխատանքներ իրականացնմանը: Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ նշեց, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել խնդիրները և ժամանակին ու ճիշտ մոտեցմամբ լուծում տալ դրանց: Հանձնարարվեց նաև ամենօրյա ռեժիմով իրականացնել համայնքում առկա խնդիրների հայտնաբերման աշխատանքներ, ուշադրությամբ հետևել 2019թ. սեպտեմբեր ամսին Սյունիքի մարզպետարանի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Քննարկվեցին նաև առաջիկայում ավագանու հաստատմանը ներկայացվող որոշման նախագծերը, բաժնի պետերի կողմից հնչեցված հարցերը և առաջարկները:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31

(0283) 23330

sisiancity@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner