Այսօր: Հինգշաբթի, 20 Հունիսի 2019թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 10/01/2019 10:30
Վարող ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԻՎԱՆՅԱՆ, ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ, ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ, ԳՈՌ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, ՆԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Արձանագրություն
Բովանդակություն *

Խորհրդակցության օրակարգում առաջնահերթ էր 2018 թվականին կատարված և 2019 թվականին նախատեսված աշխատանքների քննարկումը: Միաժամանակ խոսվեց այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են.

1. աշխատանքում առավելագույն արդյունքների գրանցումը,

2. սուբվենցիոն և ներդրումային ծրագրերը,

3. հարկատուների բազաների ճշտումները,

4. հարկատուներին ժամանակին ծանուցելը և հետագա գործընթացներին հետևելը,

5. հանձնարարականների կատարմանը և ժամկետներին հետևելը,

6. գույքագրման արդյուների ամփոփումը, դրա հետ կապված խնդիրների ճիշտ լուծումները,

7. ՆՈՒՀ-երում սննդի մատակարարումը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պահանջների խիստ պահպանումը,

8. համայնքի բնակիչների խնդիրների վերլուծությունը և դրանց հնարավոր լուծումները,

9. բաժիններում առկա խնդիրները և ընթացիկ աշխատանքները: 

Համայնքի ղեկավարն աշխատակազմի բաժնի պետերին հանձնարարեց հետևել բաժինների գործառույթների իրականացմանը, աշխատել օրենքներին և իրավական ակտերին համապատասխան: Հորդորեց մասնավորապես հետևողական լինել հարկերի հավաքագրման նկատմամբ, պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել ՆՈՒՀ-երում ջերմաստիճանի, հաճախումների և սննդի մատակարարման վերաբերյալ, բնակավայրերում կատարել անասնագլխաքանակի և թռչունների հաշվառում, մեծ ուշադրություն դարձնել հողային ֆոնդի ճիշտ օգտագործմանը, հողատարածքների ճշգրտման աշխատանքներ իրականացնել: Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ նշեց, որ անհրաժեշտ է ճիշտ գնահատել խնդիրները և լուծում տալ դրանց ժամանակին և պատշաճ կերպով:

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner