Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 14-ի նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին: 2. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին նվիրաբերված տրանսպորտային միջոցը անհատույց և անժամկետ օգտագործման հանձնելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքում գտնվող անհայտ քաղաքացուն պատկանող հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրված հողամասերի պայմանագրերի ժամկետներում փոփոխություն կատարելու մասին: 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու մասին: 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին: 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 70(Ա) որոշման մեջ լրացում կատարելու մասին: |