Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186 -Ն Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանի երկրորդ մասի 9-րդ կետի 5-րդ ենթակետը, նկատի ունենալով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ Կ-25/08/2017-24-0007 Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման կողմից համայնքի հերթապահ էլեկտրոնային կադաստրային քարտեզում կատարված համապատասխան տեղադրվածության ճշտումը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Սիսիան քաղաքի էլեկտրոնային հերթապահ քարտեզում որպես անհայտ քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասը`(ծածկ.09-006-0041) 0,01հա ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |