Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 08/01/2019 10:15
Վարող ՎԱՉԱԳԱՆ ՄԻՐԱԲՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ, ԳՐԵՏԱ ԹՈՒՆՅԱՆ, ԳՈՌ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, ՆԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՍԻՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՔՆԱՐԻԿ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Արձանագրություն
Բովանդակություն *

Խորհրդակցության օրակարգում 2018 թվականի կատարված աշխատանքների ամփոփումն էր և 2019 թվականի կատարվելիք աշխատանքները: Օրակարգային ամենակարևոր հարցերից էին.

1. համայնքային ծառայողների հաշվետվությունների ներկայացնելը 1 շաբաթյա ժամկետում, ինչպես նաև համայնքի ղեկավարի  տարեկան հաշվետվության կազմումը,

2. բաժինների աշխատանքային ծրագրերի կազմումը, 

3. հետևել հողատարածքների և վարելահողերի բազաների համապատասխանությանը հատակագծերին, հատուկ ուշադրություն դարձնել աղբահանությանը, գերեզմանատներին և դրանց պահպանությանը,

4. ժամանակին կատարել եկամուտների հավաքագրման գործընթացները, հետամուտ լինել տեղական հարկերի և տուրքերի ճիշտ կիրառմանը

5. հետևել փաստաթղթաշրջանառությանը, օրենքների և այլ իրավական ակտերի կիրառմանը,

6. ինտենսիվորեն աշխատել վարչական բնակավայրերի  և ենթակա հիմնարկների  աշխատակիցների հետ,

7. հետևել արտադպրոցական և նախադպրոցական հաստատություններում աշխատանքների կազմակերպմանը, մատուցվող ծառայությունների որակին,

8. հետևել այլ կազմակերպությունների հետ համատեղ կատարվող ծրագրերի իրականացմանը և աշխատանքների կատարմանը,

9. ժամանակին և պատշաճ որակով կատարել մեր առջև դրված խնդիրները և հանձնարարականները և  այլն:

Քննարկվեցին նաև անցած տարվա ընթացքում առաջացած խնդիրները, հնչեցին դրանց վերացմանն ուղղված առաջակներ, խոսվեց նաև ձեռքբերումների և առաջընթացի մասին: Քննարկվեցին առաջիկա աշխատանքների հետ կապված հարցերը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner