Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 8
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 19) կետով և նկատի ունենալով «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի, «Սիսիանի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի տնօրենների գրություններն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով       կողմ,       դեմ,       ձեռնպահ

1. Զեղչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ՝ Նանե Դանիելյանին, Մարգարիտա Առաքելյանին և Տիգրան Մինասյանին 2016-2017 թվականների ուսումնական տարվա համար մատուցված ծառայության դիմաց հաշվարկված 85000 /ութսունհինգ հազար/ դրամ վարձավճարները:
2. Զեղչել «Սիսիանի համայնքի թիվ 2 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի սան Շավիկ Սարգսյանին մատուցված ծառայության դիմաց 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի հունվարը ներառյալ ժամանակահատվածի համար հաշվարկված 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ դրամ վարձավճարը:
3. Սիսիանի համայնքի բյուջեի միջոցների հաշվին՝ կազմակերպություններին տրամադրել փոխհատուցում զեղչված գումարի չափով:
4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿՈՒՀԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner