Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 21) կետով,<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով ___կողմ, __ դեմ, __ձեռնպահ 1. Շրջակա միջավայրի պահպանությունը կազմակերպելու նպատակով համայնքում 2017 թվականի գարնանը և աշնանը իրականացնել համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի հատում և էտ (համաձայն հավելվածի) ու առաջացած վառելափայտը տրամադրել համայնքային ենթակայության կազմակերպություններին և կարիքավոր ընտանիքներին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |