Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի թիվ 32-Ն որոշումն ու նկատի ունենալով Իշխանասար բնակավայրի բնակիչ Աշոտ Լենտրուշի Մելքումյանի 2024 թվականի ապրիլի 11-ի դիմումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող Աղիտու բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3,0հա 2-րդ կարգի խոտհարքը համաձայն հավելվածի, տարեկան 18810 (տասնութ հազար ութ հարյուր տասը) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով օգտվելու իրավունքով տրամադրել քաղաքացի Աշոտ Լենտրուշի Մելքումյանին (անձն՝ AP0609502, տրված՝ 27․10․2016թ., 051-ի կողմից)՝ խոտհարք կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։