Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածով, 53- րդ հոդվածի 1-ին և 58- րդ հոդվածի 1- ին մասերով, 109-րդ հոդվածի 1-ին մասով, 111-րդ հոդվածով, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 8- րդ հոդվածներով, 24- րդ հոդվածով, «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11- րդ հոդվածի 1- ին մասով, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 13- րդ հոդվածի 1- ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետը և հաշվի առնելով անչափահաս երեխաների մոր՝ ալկոհոլի չարաշահումից առաջացած «Հոգեկան և վարքի» խանգարումները (ինչը ակնհայտ նկատելի է երեխաների վարքի և հոգեկան առողջության վրա՝բռնություն և ծեծ) և նկատի ունենալով Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 05-ի եզրակացությունը` որոշում եմ.
1․ Անչափահասներ Շահեն Արկադյայի Գասպարյանի (ծնված` 19.02.2013թ., ծննդյան վկայական` ԲԱ994824) և Սեյրան Արկադյայի Գասպարյանի (ծնված` 19.02.2013թ., ծննդյան վկայական` ԲԱ 994827) հետագա խնամքն ու դաստիարակությունը ժամանակավոր կազմակերպել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում:
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։