Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 26
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԶԵՂՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 19) կետով և նկատի ունենալով «Աղվան Մինասյանի անվան ՄՊՍԿ» ՀՈԱԿ-ի, «Զ.Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենների գրություններն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով       կողմ,       դեմ,       ձեռնպահ

1. Զեղչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի երեխաների՝ Արմինե Մկրտչյանին, Հայկ Պողոսովին, Կարեն Մարտիրոսյանին, Աիդա Սարգսյանին և Մարիամ Ամիրյանին 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար մատուցված ծառայության դիմաց հաշվարկված 67000 /վաթսունյոթ հազար/ դրամ վարձավճարները:
2. Զեղչել «Զ.Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սան Վարդուհի Մնացականյանի 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար մատուցված ծառայության դիմաց հաշվարկված 34000 /երեսունչորս հազար/ դրամ վարձավճարը:
3. Զեղչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ՝ Նանե Դանիելյանին և Տիգրան Մինասյանին 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար մատուցված ծառայության դիմաց հաշվարկված 21500 /քսանմեկ հազար հինգ հարյուր/ դրամ վարձավճարները:
4. Սիսիանի համայնքի բյուջեի միջոցների հաշվին՝ կազմակերպություններին տրամադրել փոխհատուցում զեղչված գումարի չափով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԼԱՎԻԿ ԴԱԴԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner