| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  11  կողմ,  -  դեմ,  -  ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի «Համայնքային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 91-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման 11-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող  գործառույթների իրականացումը:
 3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի փետրվարի 1-ից:
 |