Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 737-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 սեպտեմբերի 2019 թվականի N 737-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ԹԻՎ 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ու 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ու նկատի ունենալով Վիտալի Սուլթանի Մելքումյանի 2019 թվականի օգոստոսի 27-ի դիմումը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների 6/22 հասցեում գտնվող բնակարանի բաժանվող մասին հասցե տրամադրելու  մասին» թիվ 318-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի 6-րդ շենք թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին հասցե տրամադրելու մասին»,

2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոց 6-րդ շենք թիվ 22 հասցեում գտնվող 91.2քմ բնակարանի 22.74քմ բաժանվող մասը /համաձայն դատարանի վճռի/ հասցեավորել և տրամադրել Ֆիզկուլտուրնիկների փողոց 6-րդ շենք թիվ 22/1 հասցեն, իսկ մնացածը հասցեավորել՝ տրամադրելով Ֆիզկուլտուրնիկների փողոց 6-րդ շենք թիվ 22/2 հասցեն»:

2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքի պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 98

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner