Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 637-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2019 թվականի N 637-Ա

«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերով ու Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կետերով ու նկատի ունենալով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանի զեկուցագիրը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի վարչական տարածքում գտնվող և «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցին պատկանող 50հա հողամասի վրա «Ֆրի Էներջի» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված տաղավարը, որի պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, կառուցված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա ճանաչել ոչ օրինական:

2. «Ֆրի Էներջի» ՍՊԸ-ին՝ որոշումը ստանալու պահից իր սեփական միջոցների հաշվին 5-օրյա ժամկետում քանդել  «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցին պատկանող 50հա հողամասի վրա գտնվող ինքնակամ կառուցված շինությունը (տաղավարը) և առաջացած շինարարական աղբը սահմանված կարգով տեղափոխել աղբավայր ու տարածքը բերել նախկին տեսքի:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին՝ կատարվելիք աշխատանքների նկատմամբ իրականացնել հսկողություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 89

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner