Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և 70 հոդվածի 5-րդ կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն համարվող գույքի (հողամասերի, շենքերի և շինությունների) օտարման 2017 թվականի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 64(Ն) որոշման մեջ կատարել լրացում և որոշման հավելվածը լրացնել 11) կետով` համաձայն հավելվածի: 2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |