Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով ու նկատի ունենալով Ռիմա Վահրամի Գասպարյանի, Համբարձում Ազատի Գասպարյանի և Նարինե Ազատի Գասպարյանի կամովին հողամասից հրաժարվելու մասին 2024 թվականի մայիսի 02-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում գտնվող Ռիմա Վահրամի Գասպարյանին(նույնակ. քարտ.՝ 005502224, տրված՝ 26.02.2015թ., 009-ի կողմից), Համբարձում Ազատի Գասպարյանին(նույնակ. քարտ՝ 001527688, տրված՝ 27.03.2015թ., 009-ի կողմից) և Նարինե Ազատի Գասպարյանին(անձն.՝ AR0338425, տրված՝ 20.06.2017թ., 001-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող 0,546հա գյուղ. նշանակության հողակտորը (ծածկ.՝ 09-049-0153-0057), 2,068հա գյուղ. նշանակության հողակտորը (ծածկ.՝ 09-049-0153-0048) և 0,627հա գյուղ. նշանակության հողակտորը (ծածկ.՝ 09-049-0152-0018) ճանաչել համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքի պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։