Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ Հաստատել համայնքի ղեկավարի ներկայացրած Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի նիստի օրակարգը. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի բյուջեի 2016 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքի մասին: 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 89(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին: 4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
|