Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով և 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Սիսիանի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 24-ի թիվ 07-Ա որոշումն ու նկատի ունենալով Սիսիանի համայնքային սեփականության գույքի օգտագործման տրամադրման մրցութային հանձնաժողովի 2020 թվականի մարտի 30-ի թիվ 1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության անջրդի 4-րդ խմբի 0.4583հա վարելահողը (ծածկ.՝ 09-070-0114)՝ տարեկան 4354 (չորս հազար երեք հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ վարձավճարով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Անտոն Սերգեյի Ավագյանին (անձն.՝ AM0516927, տրված՝ 15.11.2011թ., 051-ի կողմից) գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նպատակով:
2. Վարելահողի վարձակալության տրամադրման պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել վարձակալի սեփական միջոցների հաշվին:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը: