Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով և 70-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիրլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի V գլխի պահանջները և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 13-Ա որոշումն ու նկատի ունենալով աճուրդի կազմակերպչի 2019 թվականի նոյեմբերի 4-ի «Հողամասերի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին» թիվ 1(Ա) արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում չգտնվող Նար-Դոս փողոց 3/1 ա/տ հասցեի 20քմ հողամասը (վկ.՝ 04042013-09-0033) 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ արժեքով վաճառել քաղաքացի Բարիս Արշակի Գրիգորյանին (անձն.՝ AH0212624, տրված՝ 17.06.2006թ., 051-ի կողմից)՝ ավտոտնակ կառուցելու նպատակով:
2. Սահմանել, որ գնորդը պարտավոր է սեփական միջոցների հաշվին կատարել հողամասի առուվաճառքի պայմանագրի պետական գրանցման հետ կապված ծախսերը:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող գործառույթների իրականացումը: