Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերն ու նկատի ունենալով Սեյրան Ռազմիկի Բարխուդարյանի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Նորավան բնակավայրում գտնվող անշարժ գույքը՝ 0.15173հա հողամասը (ծածկ.` 09-068-0003-0002) և նրա վրա կառուցված շինությունները հասցեավորել և տրամադրել Նորավան բնակավայր, 7-րդ փողոց, 3 բնակելի տուն հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։