Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 20) կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685 հոդվածով, 688 հոդվածի առաջին մասով ու 689 հոդվածով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016 թվականի մայիսի 12-ի թիվ ԱԱ/ԱՍ/4065-16 գրությունն ու համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Սիսական 41 հասցեի վարչական շենքի 1-ին և 2-րդ հարկերից համապատասխանաբար 177,88քմ և 495,39քմ մակերեսով տարածքները՝ համաձայն հատակագծի անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ Սիսիանում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն ստեղծելու նպատակով: 2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |