Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 51-րդ կետերն ու նկատի ունենալով Սոս Վոլոդյայի Գևորգյանի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի դիմումը՝ որոշում եմ.
1.Սիսիան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող անշարժ գույքը՝ 0.1հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (ծածկ.՝ 09-006-023-0003), համաձայն հատակագծի, հասցեավորել և տրամադրել Երիտասարդական փողոց, թիվ 31 հասցեն:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման: