Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 50-Ն, 51-Ն որոշումներն ու նկատի ունենալով Նարեկ Մելիք Թանգյանի 2020 թվականի մարտի 23-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Բռնակոթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 10.00հա (4-րդ կարգ) արոտավայրը՝ համաձայն հավելվածի, տարեկան 25800 (քսանհինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել քաղաքացի Նարեկ Մելիք Թանգյանին (նույն. քարտ՝ 003195351, տրված՝ 02.04.2015թ., 001-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: