Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ և 35-րդ կետերն ու նկատի ունենալով Հովհաննես Լավրենտի Մանուկյանի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի դիմումը` որոշում եմ.
1.Քաղաքացի Հովհաննես Լավրենտի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 13 (վկ.` 2555815) և Մյասնիկյան փողոց թիվ 13ա (վկ.` 2549355) հասցեների անշարժ գույքերը, համաձայն հատակագծի, միավորել ու տրամադրել ք․ Սիսիան, Ա. Մյասնիկյան փողոց 13/1 հասցեն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքային իրավունքների պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկմանը հաջորդող օրվանից։