Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 62(Ն)
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սիսիան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, (0283) 23330, sisiancity@sisian.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2016 թվականի N 62(Ն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով և 70 հոդվածի 5-րդ մասով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով   13   կողմ,   -    դեմ,   -    ձեռնպահ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի քննարկման, հաստատման և վերանայման ընթացակարգի մասին» թիվ 69(Ն) որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրի ու 1-ին կետի և հավելվածի մեջ «քաղաքային համայնքի զարգացման քառամյա» բառերը փոխարինել «համայնքի զարգացման» բառերով, «քառամյա» բառը հանել.
2) որոշման ու հավելվածի մեջ «քաղաքապետարան» և «քաղաքապետ» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «համայնքապետարան» և «համայնքի ղեկավար» բառերով բոլոր հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի բյուջեի նախագծի քննարկման և հաստատման, բյուջեի վերանայման, կատարման վերահսկողության, հաշվետվությունների քննարկման և հաստատման ընթացակարգի մասին» թիվ 70(Ն) և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի կառավարման և ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատման կարգի մասին» թիվ 71(Ն) որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշումների վերնագրերի ու 1-ին կետերի և հավելվածների մեջ «քաղաքային» բառերը հանել.
2) որոշումների և հավելվածների մեջ «քաղաքապետարան» ու «քաղաքապետ» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «համայնքապետարան» և «համայնքի ղեկավար» բառերով բոլոր հոլովաձևերով:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -13

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ.

ԲԱԲԱՅԱՆ Հ.

ԳԵՎՈՐԳՅԱՆ Գ.

ԶԱՔԱՐՅԱՆ Ա.

ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա.

ԽՈՍՐՈՎՅԱՆ Գ.

ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ Հ.

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Դ.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Հ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ա.

ՆԵՐՍԻՍՅԱՆ Ն.

ՍԱՖՐԱԶՅԱՆ Ս.

ՍՏԵՓԱՆՅԱՆ Բ.

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սիսիան. Սիսական 31
(0283) 23330
sisiancity@sisian.am
Պաշտոնական էլ. փոստ` 50843230@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner