Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի առաջին մասի 20) կետով,Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594 հոդվածի առաջին մասով և 596 հոդվածով ու «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի 1-ին կետի 1) ենթակետով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2016 թվականի մայիսի 11-ի թիվ 03/09/2021-16 գրությունն ու հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ, դեմ, ձեռնպահ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ խմելու ջրամատակարարման համակարգը (սեփ.իրավունքի վկ.2793658) և ջրահեռացման համակարգը(սեփ.իրավունքի վկ. 2793659) նվիրաբերել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: 2.Գույքի նվիրատվության պայմանագրի կնքման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը անհատույց օգտագործման տրամադրելու մասին» թիվ 64(Ա) որոշումը և լուծել 2015 թվականի հունիսի 12-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը (փոխատվության պայմանագրերը): 3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |