Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասի 124-րդ կետով և նկատի ունենալով Գարիկ Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել քաղաքացի Գարիկ Հայրապետյանի դիմումը Սիսիան քաղաքի Գայի փողոց, թիվ 3/1-8 հասցեում նոր կառուցվող ավտոտնակի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ և տալ շինարարության թույլտվություն:
2. Աշխատակազմի քաղաքաշինության և տնտեսության ոլորտը համակարգող բաժնին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: