Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 96-րդ հոդվածի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը սահմանելու մասին» թիվ 389-Ն որոշումը և Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի թիվ 50-Ա, 51-Ա որոշումներն ու նկատի ունենալով Արմեն Ռազմիկի Հարությունյանի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող Աղիտու բնակավայրում գտնվող 22հա արոտավայրը՝ (4.70հա 4-րդ, 17.30հա 3-րդ կարգ) համաձայն հավելվածի, տարեկան 77000 (յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Սիսիանի համայնքի Շաքի բնակավայրի փ.11 տուն 4 հասցեի բնակիչ Արմեն Ռազմիկի Հարությունյանին (անձն.՝ AP0671223, տրված՝ 18.01.2018թ. 051-ի կողմից)՝ արոտ կազմակերպելու նպատակով:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող օրենքով սահմանված գործառույթները: